ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ          Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»       Տեսանյութ.Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ    

01 նոյ 2022 10:33

Փաշինյանն արգելել է. ՔՊ-ականները չեն համարձակվում հրապարակավ խոսել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի իշխող մեծամասնությունը` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ոչ միանշանակ է ընդունել, ընկալել ու վերլուծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքը:

Արցախը հանձնելու պատրաստ Փաշինյանի թիմին առավել ոչ թե խորհրդարանի կողմից ընդունված հայտարարությունն է հուզել (ինչն, ի դեպ, առանց էմոցիաների էր ու կոռեկտ), այլ բազմահազարանոց ցույցն ու արցախցիների՝ Ռուսաստանի ներկայությունն իրենց մոտ ավելացնելու տրամադրվածությունը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավորներից ոմանք անկեղծացան, թե դա, ասես, Հայաստանից դժգոհելու ու վիզը դեպի Ռուսաստան ծռելու մասին հավաք էր: «Բայց եթե Հայաստանից աջակցություն չլիներ, կամ, օրինակ, ՀՀ-ն Արցախում տներ չկառուցեր (ի դեպ, հաճախ Արցախում մեծ թափով շինարարություն ենք անում՝ ՀՀ-ում տներ չկառուցելու հաշվին), ապա ի՞նչ էր լինելու այնտեղ. պարզապես մարդ չէր մնալու: Ուղղակի կարելի է գնահատել այդ ամենը», - նեղսրտած ասաց մեր զրուցակիցը:

Մեկ այլ ՔՊ-ական էլ նշեց, որ հանրահավաքն այն բանի արձանագրումն էր, որ ցանկացած հարց, Արցախի ցանկացած կարգավիճակ պետք է քննարկել ու ընդունել Արցախի անմիջական մասնակցությամբ: «Ի վերջո աշխարհը տեսավ, որ այնտեղ ապրող մարդիկ իրենց ասելիքն ունեն ու ունեն ինքնորոշման իրենց իրավունքը: Բայց մեզ համար կարևոր է այն, որ Արցախի հարցը տարանջատվի Հայաստան-Ադրբեջան հարցից, որովհետև Արցախի հարցում մեծ դերակատարում ունեն ռուս խաղաղապահներն ու ՌԴ-ն, ինչը չպետք է խառնել ՀՀ-Ադրբեջան հարցերի հետ», - նշեց նա:

Ինչ վերաբերում է «խաղաղության պայմանագրի», այսպես ասած, ռուսաստանյան ու եվրոպական տարբերակներին, ապա այստեղ ևս ՔՊ-ականների տեսակետները տարբեր են: Մի մասը Վաշինգտոնի առաջարկներին է կողմ, մյուս մասը՝ Մոսկվայի:

«Հարցն այն է, սակայն, թե Մոսկվայի առաջարկներն ինչքանով են ընդունելի Ադրբեջանի համար: Թե չէ մենք, այո, պատրաստ ենք քննարկել ու ստորագրել Պուտինի առաջարկներով ներկայացված «խաղաղության պայմանագիրը», - նշեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, ՔՊ-ականները մեծամասամբ չեն համարձակվում հրապարակավ խոսել այս թեմաներով. Նիկոլ Փաշինյանն արգելել է: Միայն հաշված թվով ՔՊ-ականներ են խոսում՝ մի քանի ԶԼՄ-ների հարթակներում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր