Տեսանյութ.Հրեա ծայրահեղականների կողմից հարձակում է եղել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի և հայերի վրա          Մեր տարածաշրջանում հասունանում է մեծ պատերազմ. Իրանի թուլացումը ուղիղ կերպով ազդելու է Հայաստանի ու Արցախի անվտանգության վրա       Իսրայելը թաքուն օգնում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում ավելի մեծ մասշտաբով, քան հանրությունը գիտի    

01 նոյ 2022 18:10

Մենք ամեն օր կռվում ենք Ռուսաստանի և Իրանի դեմ. Զելենսկին օգնություն է խնդրել Իսրայելից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հիասթափությունն է հայտնել Ռուսաստանի հետ պատերազմի հարցում Իսրայելի դրսևորած չեզոքությունից, բայցև ենթադրել, որ դիրքորոշման հնարավոր փոփոխությունը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում այն բանից հետո, երբ Երուսաղեմը վերջապես համաձայնել է Կիևին մատակարարել առաջադեմ կապի համակարգեր:

Ինչպես գրում է cursorinfo.co.il կայքը, Զելենսկին այս մասին ասել է իսրայելական Ovda հաղորդմանը տված ընդարձակ հարցազրույցում, որը հեռարձակվել է երկուշաբթի երեկոյան Իսրայելում:

Զելենսկին ասել է, որ չի կարող «հասկանալ» Իսրայելի դիրքորոշումը և նրա հրաժարումը Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելուց, թեև նա բազմիցս խնդրել է նման զենք տրամադրել։

Միևնույն ժամանակ Զելենսկին ենթադրել է, որ Ռուսաստանի կողմից իրանական զենքի օգտագործումն Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ կարող է խթան հանդիսանալ Իսրայելի համար:

«Մենք կռվում ենք նոր մեծ դաշինքի՝ Ռուսաստանի և Իրանի դեմ, և այժմ հուսով եմ, որ Իսրայելը կօգնի մեզ և խստորեն կարձագանքի դրան», - ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայի և այլ երկրների հետախուզության համաձայն՝ Ռուսաստանը ձեռք է բերել շուրջ 1500 իրանական մարտական անօդաչու թռչող սարք։

«Մենք ամեն օր կռվում ենք Իրանի դեմ՝ 400 իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումներ մեր ժողովրդի, խաղաղ բնակչության, ենթակառուցվածքների վրա։ Մենք տեղեկություններ ենք տվել Իսրայելին և ասել. «Օգնեք մեզ հակաօդային պաշտպանության հարցում»... Մենք կարող ենք միավորվել հակաօդային պաշտպանության ոլորտում այս չարիքի դեմ։ Իսրայելի ռազմական ենթակառուցվածքներում կամ հաստատություններում կան նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են օգնել մեզ այս հարձակման, այս պատերազմի ժամանակ»,- ասել է Զելենսկին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր