Շենգավիթի թաղապետարանում մաքրուհուն առնչվող դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել          ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականներն ու պաշտոնյաները այլևս անվտանգ չեն լինի աշխարհի ոչ մի վայրում       Ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում, Քրիստիննե Գրիգորյանը՝ հնարավոր պшտերազմի մասին    

02 նոյ 2022 10:45

Տեսանյութ.Սոչիում և Պրահայում ուղղեցինք 1998-ի սխալը.Արցախի պարագայում կարող է Կոսովոյի պրակտիկան կիրառվել, եթե Հայաստանի փոխարեն Արցախը խոսի

Սոչիում և Պրահայում ուղղեցինք 1998-ի սխալը, Արցախն ու Ադրբեջանը պետք է ուղիղ խոսեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի համոզմամբ, պարզապես անհրաժեշտություն է, որ Բաքուն և Ստեփանակերտը իրար հետ երկխոսեն, ներկայումս նրանց դիրքորոշումները իրարամերժ են․ Բաքուն բացառում է Արցախի գոյությունը, բայց ընդհանուր սեղանի շուրջ, միջազգային մեխանիզմների գործարկմամբ առավելապաշտական այդ դիրքորոշումները կարող են հաղթահարվել։

Դեսպանի կարծիքով, Արցախի պարագայում կարող է Կոսովոյի պրակտիկան կիրառվել, եթե Հայաստանի փոխարեն Արցախը խոսի, չէ՞ որ Կոսովոյի անկախությունը Ալբանիան չէր պահանջում։

Մարուքյանի պնդմամբ, Սոչիի հանդիպումն ու Պրահայի պայմանավորվածությունները փոխլրացնող են, այլ ոչ թե հակադիր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր