Իրանի գործողություններն Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու ռեժիմի լիակատար ոչնչացումը. ԻՀՊԿ          Տեսանյութ.Կարմիր բերետավորը հարվածել է բողոքի ակցիան լուսաբանող լրագրողին       Իրանում ձերբակալվել է «Մոսադ»-ի 2 գործակալ, որոնց մոտ հայտնաբերվել են 200 կգ պայթուցիկ նյութեր և անօդաչու սարքեր    

02 նոյ 2022 19:52

Օդեսայում պղծել են Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդի հուշարձանը.հուշարձանին դահիճի կարմիր գլխարկ են հագցրել, իսկ ձեռքից կախաղանի պարան են կախել

Օդեսայում Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Երկրորդի հուշարձանին դահիճի կարմիր գլխարկ են հագցրել, իսկ ձեռքից կախաղանի պարան են կախել։

Ինչպես գրում է pravda.com.ua-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի հարավային միջտարածաշրջանային բաժնի վարիչ Սերգեյ Գուցալյուկը՝ Facebook-ում:

Նախկինում Եկատերինա Երկրորդի հուշարձանի վերաբերյալ երկու միջնորդություն էր ներկայացվել. մեկն առաջարկում էր պարզապես ապամոնտաժել այն։ Մեկ այլ խնդրագրի հեղինակն առաջարկել է դրա տեղում տեղադրել պոռնոդերասան Բիլլի Հերինգթոնի քանդակը։

Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել էր Օդեսայի քաղաքային խորհրդին՝ խնդրելով քննարկել Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա Երկրորդի հուշարձանն ապամոնտաժելու առաջարկը։ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտարարել է, որ դեմ է հուշարձանի ապամոնտաժմանը։
Սեպտեմբերի 28-ին Օդեսայի քաղաքային խորհուրդը չի կարողացել որոշում կայացնել հուշարձանի ապամոնտաժման և տեղափոխման վերաբերյալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր