Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

02 նոյ 2022 15:18

Ռուսաստանը վերսկսում է իր մասնակցությունը Ստամբուլի պարենային գործարքին

Ռուսաստանը վերսկսում է իր մասնակցությունը Ստամբուլի պարենային գործարքին, քանի որ ստացել է բավարար երաշխիքներ։ Այս մասին հայտնել է ՌԴ  Պաշտպանության նախարարությունը։


«Միջազգային կազմակերպության (ՄԱԿ) մասնակցության, ինչպես նաեւ Թուրքիայի աջակցության շնորհիվ հաջողվեց Ուկրաինայից ստանալ անհրաժեշտ գրավոր երաշխիքներ հումանիտար միջանցքի եւ ուկրաինական նավահանգիստների չօգտագործման վերաբերյալ, որոնք նախատեսված են գյուղատնտեսական արտադրանքի արտահանման, ՌԴ դեմ մարտական գործողությունների համար եւ 2022 թվականի նոյեմբերի 1-ին ուղարկվել են Համատեղ կոորդինացիոն կենտրոն 1»,- ասել են գերատեսչությունում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։




ՌԴ պաշտպանության նախարարությունը հիշեցրել է, որ հոկտեմբերի 29-ին Ուկրաինայի կողմից Սեւծովյան նավատորմի նավերի եւ քաղաքացիական նավերի դեմ, որոնք ներգրավված են «հացահատիկային միջանցքի» անվտանգության ապահովման մեջ, ահաբեկչություն իրականացնելուց հետո, Ռուսաստանը կասեցրել է «պարենային գործարքի» իրականացումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր