Հունիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Դատախազը «Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել հանգուցյալ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ       Տեսանյութ․ Հատուկ ուղերձ` հաղթանակի ճանապարհին    

02 նոյ 2022 15:56

Ադրբեջանի հատուկջոկատայինները վարժանքներ են անցկացնում Իրանի հետ սահմանին

Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները վարժանքներ են սկսել երկրի հարավային սահմանների մոտ։ Զորավարժություններն  անցկացվում են 2022 թվականի մարտական ​​պատրաստության պլանի համաձայն, դրանք ղեկավարում է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզաեւը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


Զորավարժությունների հետագա փուլերում հատուկ նշանակության ստորաբաժանումները կկատարեն մի շարք առաջադրանքներ՝ համագործակցելով իրենց աջակցող ռազմաօդային ուժերի եւ հրթիռային եւ հրետանային զորքերի ստորաբաժանումների հետ։


Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը լայնածավալ զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր