ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով          Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև ընդունեց       Եթե Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգնի իր սեփական գերեզմшնը    

05 նոյ 2022 11:10

Փայլանի կոչը՝ Թուրքիայի իշխանություններին՝ եկեք այս երկու եղբայրական ժողովուրդներին՝ ադրբեջանցիներին ու հայերին հաշտեցնենք

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում պատմել է Հայաստան կատարած այցի մասին: Հայտնում է Ermenihaber-ը։


Փայլանը նշել է, որ այցի ընթացքում հանդիպել է ՀՀ նախագահի , ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ:


Նշելով, որ այցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և «մնայուն խաղաղություն» հաստատելու վերաբերյալ հարցեր, Փայլանն նշել է.


«Կարծում եմ , որ Կովկասում խաղաղություն  հաստատելու համար կա լուրջ հնարավորության պատուհան, սակայն կան նաև ռիսկեր:  Կարծում եմ, որ դժվար է հաշտեցնել այն ժողովուդրներին, որոնք երկար ժամանակ իրարից նեղացած են: Դրա համար պետք է քաջություն: Ես այդ պայքարի ջատագովն  եմ: Ուզում եմ, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի բոլոր քաղաքական գործիչներն էլ լինեն դրա կողմնակիցը: Այժմ խաղաղության համար հնարավորություն կա: Երկու եղբայրական ժողովուրդներին հաշտեցնելու  համար առկա է բանալի: Եվ այդ բանալի երկիրը Թուրքիան է:  Իմ կոչն է Թուրքիայում բոլոր դերակատարներին, քաղաքական կուսակցություններին, կառավարությանը, պարոն նախագահին. եկեք այս երկու եղբայրական ժողովուրդներին հաշտեցնենք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր