Արագածոտնի մարզում բшխվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը          Մարտի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վիճшբանություն է տեղի ունեցել թիվ 46 երթուղու վարորդի և մեկ այլ քաղաքացու միջև, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց    

07 նոյ 2022 10:29

10 հազար դրամ տուգանքի պատճառով առգրավել էին մեքենան․ Ինչու էր ինքնահրկիզվել քաղաքացին

Կառավարական առանձնատան մոտ ինքնահրկիզում կատարած 47-ամյա տղամարդը  Ազիզ Ալիյանն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, նա արդեն տեղափոխվել է  հիվանդասենյակ:


Ալիյանի եղբայրը NEWS.am-ի ն պատմել է, որ Ազիզը մեքենա ուներ, որով հավաքում եւ հանձնում էր երկաթյա եւ պլաստմասսե իրեր, սակայն 10 հազար դրամի տուգանքի պատճառով հարկադիրը այսօր մեքենան խլել է տղամարդուց, այն սկզբում տեղափոխել են տուգանային հրապարակ, այնուհետեւ հարկադիր ծառայությանը պատկանող տարածք:


Եղբոր խոսքով` Ազիզը հուսահատված ստեղծված իրավիճակից, դիմել է այս քայլին:


Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարական առանձնատան մոտ քաղաքացի է ինքնահրկիզվել, նրան տեղափոխել են հիվանդանոց:


 Ըստ ականատեսների՝ տղամարդն ինքնահրկիզում կատարելուց առաջ բղավել է, որ Փաշինյանը քանդել է իր տունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր