Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

07 նոյ 2022 18:00

Պեգովի ոտքը անդամահատել են, բայց խոստացել են 1 ամսում աճեցնել իր ցողունային բջիջներից

Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը մեկնաբանություն է տվել ուկրաինական մամուլում հայտնված այն լուրի առնչությամբ, համաձայն որի՝  ծանր վնասվածքից հետո կտրվել է նրա ոտքը։

«Ելնելով այն հանգամանքից, որ ուկրաինական մամուլին հաջողվել է բացահայտել իմ ծանր վնասվածքի մասին ճշմարտությունը, հարկ եմ համարում հայտնել հետևյալը. այո՛, նրանք իսկապես կտրեցին իմ ոտքը, բայց հենց հիմա ՌԴ ԳԱ Սիբիրի մասնաճյուղի բջջաբանության և գենետիկայի ինստիտուտի աշխատակիցներն այն աճեցնում են իմ ցողունային բջիջներից և խոստանում են աճեցնել մեկ ամսվա ընթացքում։ Դրան կհաջորդի բարդ վիրահատություն, բայց ամեն ինչ շատ դրական է։ Թերևս դա տեղի կունենա ավելի արագ, սա նման առաջին փորձն է»,- գրել է Սեմյոն Պեգովը։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեգովը Դոնբասում պայթել է ականի վրա։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր