«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

07 նոյ 2022 14:30

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր համակարգողն Ադրբեջանի քաղաքացի է

Իրանի հետախուզության նախարարությունը պարզել է, որ օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր հանակարգողն, Ադրբեջանի քաղաքացի է։ Այդ մասին, IRNA գործակալության փոխանցմամբ, ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։


Հետաքննության և օպերացիայի արդյունքում ինքնությունը հաստատվել և ձերբակալվել են բոլոր գործակալները, որոնք ղեկավարել և աջակցել են այդ ահաբեկչական գործողությանը։ Բացի այդ, ձերբակալվել են մի շարք այլ գործակալներ, որոնք Իրան են եկել նմանատիպ այլ օպերացիաներ իրականացնելու նպատակով։ Այսպիսով՝ ներկա դրությամբ ձերբակալվել է 26 ահաբեկիչ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Համաձայն Իրանի հետախուզության նախարարության՝ ձերբակալվածները հանդիսանում են Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ։


Նշվում է, սակայն, որ ահաբեկչության գլխավոր համակարգողն Ադրբեջանի քաղաքացի է, որը թռչել է Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից և վայրէջք կատարել Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում։


Ինչպես նշված է նույն հաղորդագրության մեջ, Շիրազում տեղի ունեցած ահաբեկչությանը օգնել է Մոհամմեդ Ռամեզ Ռաշիդի անունով աֆղանացին, ով հայտնի է «Աբու Բասիր» անունով։


Հաղորդագրության վերջում շեշտվում է, որ համակողմանի հետախուզական և տեխնիկական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չհայտնաբերվեն ու չպատժվեն ահաբեկչության հետ կապ ունեցող բոլոր ահաբեկիչները՝ անկախ նրանից, երկրի ներսում են, թե դրսում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր