Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են       Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»    

08 նոյ 2022 15:38

Կլիչկոն զգուշացրել է. բնակչությանը ձմռանը պատրաստել առանց էլեկտրականության

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն զգուշացրել է բնակիչներին, որ այս ձմռանը պետք է պատրաստ լինել վատթարագույնին, եթե Ռուսաստանը շարունակի հարվածներ հասցնել երկրի էներգետիկ ենթակառուցվածքին, ինչը նշանակում է, որ ցրտաշունչ եղանակին կարող է լինել էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման խնդիր, գրում է VOA-ն: «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի խուսափենք դրանից:
Բայց եկեք անկեղծ լինենք, մեր թշնամիներն ամեն ինչ անում են, որ քաղաքը մնա առանց ջերմության, լույսի, ջրամատակարարման, որ ընդհանրապես բոլորս մահանանք։ Երկրի և մեզանից յուրաքանչյուրի ապագան կախված է նրանից, թե ինչպես ենք մենք պատրաստվելու տարբեր իրավիճակներին»,- ասել է Կլիչկոն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ավելի վաղ տեսաուղերձում ասել էր, որ շուրջ 4,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։
Նա հորդորել է հայրենակիցներին հաղթահարել դժվարությունները, որպեսզի «հաղթահարեն այս ձմեռը և գարնանն ավելի ուժեղ դառնան, քան հիմա»։ Կիրակի Կիևում և նրա շրջակայքում հովհարային հոսանքազրկումներ են իրականացվել։ Ուկրաինայի պետական էներգետիկ «Ուկրէներգո» ընկերությունը հայտնել է, որ նման անջատումներ են նախատեսվում նաև Չեռնիգովի, Չերկասի, Ժիտոմիրի, Սումիի, Խարկովի և Պոլտավայի շրջաններում։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր