Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

09 նոյ 2022 10:33

Իրավապահները եթե որեւէ կասկած ունեն, թող քննեն. Փաշինյանը Սուքիասյանին հասկացրել է, որ իր վրա հույս չդնի.«Իրավունք»

«Իրավունքն» անդրադարձել էր, որ Նիկոլ Փաշինյանը շտապել է Ազգային ժողով` այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող Երեւանի կենտրոնում գտնվողն «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը, եւ դրան հաջորդել էր վերոնշյալ պատգամավորի ջղագրգիռ ճեպազրույցը լրագրողների հետ:

Ինչպեսեւ նշել էինք, ՔՊ-ական պատգամավորների հետ փակ հանդիպման բովանդակության առանցքում եղել է նաեւ Սուքիասյանի հարցը, ինչի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, թեպետ Խաչատուր Սուքիասյանը հայտնի ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ բացառված է Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում ունենա, այդուհանդերձ գնացել էր փակ հանդիպմանը, որտեղ բոլորի ներկայությամբ է քննվել իր հարցը:

Ըստ մեր աղբյուրների` Նիկոլ Փաշինյանը Խաչատուր Սուքիասյանին հասկացրել է, որ այս հարցում իր վրա հույս չդնի, եւ եթե իրավապահները որեւէ կասկած ունեն, թող քննեն: Նա նաեւ ակնարկել է, որ այս հարցով ինքն էլ չի պատրաստվում առանձին քննարկում ունենալ Սուքիասյան Խաչատուրի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր