Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

09 նոյ 2022 10:17

ԱԺ դարպասները նորից զոդում են, պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ աշխատակազմը որոշել է անվտանգության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել, որ հնարավորինս բարդացնեն պառլամենտի տարածք ներխուժումը։ Երկու օր առաջ ԱԺ դարպասներն էին նորից զոդում, երեկ էլ նկատեցինք, որ ԱԺ պարիսպների երկայնքով փշալար են անցկացնում։ Տեղեկացանք, որ պատի երկարությամբ նաեւ հոսանքալարեր են անցնում, ուստի չի բացառվում՝ կոնցլագերների նման հոսանք միացվի փշալարերին, որ ցանկապատի վրայով ցատկել փորձողները ոչ միայն վնասեն իրենց ձեռքն ու ոտքը, այլեւ հոսանքահարվեն ու զոհվեն ԱԺ պատերի տակ։


Տեղում աշխատանքն իրականացնողներից մեկը մեզ ասաց` սա փշալար չէ, «ցանկապատի սետկա է»: Հավանաբար, փորձում էր մեղմել փշալարից բխող տպավորությունը։ ԱԺ աշխատակազմից հաստատեցին, որ փշալար են անցկացնում՝ «անվտանգության նկատառումներից ելնելով»։ Թե ումից եւ ինչ վտանգ են սպասում՝ չմանրամասնեցին»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր