Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին          Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև       Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես    

11 նոյ 2022 16:00

Խաղաղապահների՝ «Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղությունն է» պաստառին ի պատասխան՝ ադրբեջանցի հոդվածագիրը հրապարակել է՝ «որտեղ դուք, այնտեղ դժբախտություն

Արցախում Խաղաղապահների՝ «Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղությունն է» պաստառին ի պատասխան՝ ադրբեջանցի հոդվածագիրը հրապարակել է՝ «որտեղ դուք, այնտեղ դժբախտություն. Բաքուն կարմիր գծեր է քաշում» վերնագրով հոդվածը: Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Ինչպես և կանխատեսելի էր, երեկ Արցախում ռուս խաղաղապահների միջոցառումը կրկին բուռն արձագանք է գտել ադրբեջանական քարոզչադաշտում: Խաղաղապահների՝ «Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղությունն է» պաստառին ի պատասխան՝ ադրբեջանցի հոդվածագիրը հրապարակել է՝ «որտեղ դուք, այնտեղ դժբախտություն.


Բաքուն կարմիր գծեր է քաշում» վերնագրով հոդվածը: Այստեղ մի երեք պարագրաֆ Իլհամ Ալիևին նվիրված գովքից հետո, կրկին հիշում են Ռուբեն Վարդանյանին: Առանձնակի սրտնեղել են տարբեր ռուսական լրատվամիջոցներին Վարդանյանի տված հարցազրույցներից, քանի որ դրանով Արցախի հարցը հնչեղություն է ստանում: Հատկապես նյարդայնացած են Վարդանյանի՝ չհանձնվելու, զինվորագրվելու և այլ կոչերից: Այդ ամենը համադրել են Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ խաղաղապահները պետք է երկար մնան ու որոշել, որ սա մեծ ռուսական դավադրություն է Ադրբեջանի դեմ: Հիշել են մեր «Միացում» շարժումը, նշել, որ խաղաղապահները 2025–ին պետք է դուրս գան ու վերջում սպառնացել բայրաքթարներով: Ահա այսպիսի «խաղաղասիրական» տրամադրություններ հարևան Ադրբեջանում»,-գրել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր