Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

12 նոյ 2022 10:00

Արցախում չեն հանդուրժի բանակի վերջնական քանդումը. «Փաստ»

Օրերս իր հերթական հրապարակային ելույթներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր Արցախի Պաշտպանության բանակը կրճատելու մասին։ «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Արցախում շատ ծանր են ընդունել ՊԲ-ն կրճատելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը։


Ճիշտ է՝ Փաշինյանն իր խոսքում ակնարկում էր, որ դա կարող է տեղի ունենալ, եթե լինի միջազգային երաշխիք, ինչպես նաև ապառազմականացված տարածք, սակայն այս ամենն Արցախում ընկալել են որպես Պաշտպանության բանակը քանդելու գործընթացի վերջնական փուլ։ Ավելին, մենք տեղեկություն ունենք նաև, որ այս հարցով Արցախում առկա է կոշտ դիմադրություն։


Մասնավորաբար, Արցախում հստակ նշում են, որ թույլ չեն տա նման բան, և Փաշինյանը չի այն անձը, որ որոշի, թե արցախցին ինչպես պաշտպանվի, և չեն պատրաստվում հանդուրժել բանակի վերջնական քանդումը։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր