«Ընդամենը նայեք այս լուսանկար-ապացույցներին». Արման Թաթոյան

Ազգային անվտանգության լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնած հենց այն պատճառով, որ ադրբեջանական զինված ուղիղ նշանառության տակ են ՀԷԿ Ջերմուկում, «Տաթև» ՀԷԿ–ը, Կապանի Գեղանուշի պոչամբարը, «Սյունիք» օդանավակայանը և ռազմավարական նշանակության այլ օբյեկտներ։
Պատկերացնելու համար վտանգի աստիճանը միայն նշենք, որ, օրինակ, Գեղանուշի պոչամբարում կուտակվում են Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի պոչերը, որոնք պարունակում են ծանր մետաղներ: Այս նյութերը մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության համար:
Փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը չունի իր զինված տեղակայումները թե´ ՀՀ օկուպացված տարածքներից, թե´ մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից հեռացնելու նպատակ. անօրինական տեղակայման վայրերում միայն ամրանում է:
Նորից ենք կրկնում, որ մեր երկրի առաջնային նպատակը այս խնդիրն օր առաջ լուծելն է: Առանց դրա` ստեղծված պայմաններում, իրական խաղաղություն հնարավոր չէ:
Առկա իրավիճակն էլ պատահականություն չէ. սա ադրբեջանական պետական թշնամանքի մտածված հանցավոր քաղաքականություն է, որը չունի խաղաղության նպատակ:
Այո, պատերազմից անմիջապես հետո` 2020թ. դեկտեմբեր ամսից իմ առաջ քաշած ապառազմականացված անվտանգության գոտու գաղափարը լիովին իրատեսական է։
Այս փաստերը կներկայացվեն միջազգային կառույցներին առանձին զեկույցով. դրանք հավաքագրել է Իրավունքի և արդարության կենտրոնը` «Թաթոյան» հիմնադրամ/ «Tatoyan» foundation` միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնյանի (Karnig Kerkonian) հետ միասին»։


