Կոտայքում «Reanult Logan»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մաhացել է հիվանդանոցում          Վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Ահաբեկչական շքերթը Սիրիայում զգուշացում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար    

15 նոյ 2022 18:59

Գերությունից վերադարձած Գոռը հակադարձում է Պապիկյանին. Որոշումը ճիշտ չէ, նորից ծառայության տանելու դեպքում գերությունից վերադարձած զինծառայողների հոգեկան վիճակն ավելի կվատանա

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած վերջին ռազմական ագրեսիայի ժամանակ գերեվարված Գոռը հոկտեմբերի 4-ին վերադարձած գերիների թվում է եղել։ Ստացած վիրավորումները տարբեր աստիճանի են ու հիմա շարունակում է բուժումը։


Բուժվելուց հետո ծառայության վերադառնալու թեման մոտ 10 ամիս ծառայած Գոռի համար անցանկալիների շարքում է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է, որ գերությունից վերադարձածին ծառայության տանելու դեպքում նրա հոգեկան վիճակը կարող է ավելի վատանալ։

«Եթե գերությունից վերադարձածը՝ սովորական պայմաններում, ժամանակի ընթացքում վերականգնվելու, հոգեկան ծանր ապրումներից դուրս գալու հնարավորություն կարող է ունենալ, ապա պարտադրաբար ծառայության տանելով՝ նորից շատ վատ հոգեկան վիճակում կհայտնվի, քանի որ պարբերաբար հիշելու է իր անցած ծանր օրերը, ունեցած ապրումները։ Դրա համար ես ճիշտ չեմ համարում նման որոշումը»,-ասաց Գոռը և հավելեց, որ ծառայության գնացել էր մեծ սիրով, իսկ իր այդ համոզմունքը կատարվածի՝ ունեցած ապրումների հետևանքով է ձևավորվել։


Հարցին՝ իսկ հնարավոր չէ՞, արդյոք, դա դիտարկվի թշնամուց վրեժխնդիր լինելու հնարավորություն, մեր զրուցակիցը պատասխանեց․


«Տարբեր մարդիկ տարբեր կերպ կարող են մտածել․ ես կոնկրետ նշածս դիտանկյունից եմ նայում հարցին։ Ինչ վերաբերում է վրեժխնդրությանը, ապա չեմ կարծում, թե ծառայության գնալով, բայց դիրքեր չբարձրանալով դա հնարավոր կլինի։ Եթե, Աստված մի արասցե, կարիք լինի կռիվ գնալու, այն ժամանակ չեմ նստելու սպասեմ, որ ինձ կանչեն․ կգնամ հենց սահման ու վրեժս էնտեղ կփորձեմ լուծել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր