Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

16 նոյ 2022 10:00

Դատապարտյալներն ահազանգում են՝ բարեփոխման անվան տակ ինչ-ինչ փոփոխություններ են արվում, գործընթացը միֆ է, չեն պատրաստվում լռել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր կալանավայրերում պատիժ կրող դատապարտյալների շրջանում նոր աղմուկ է հասունանում: Խնդիրն առնչվում է քրեական դատավարության նոր օրենսգրքին:


Կատարված փոփոխություններից հետո նոր օրենսգիրքը նախատեսում է նախկինում ազատազրկման դատապարտված անձանց դատավճիռներում ինչ-ինչ համապատասխանեցումներ անել, որոնք շատ դեպքերում պատժի կրճատում են նախատեսում:


Օրինակ՝ ավազակային հարձարկման եւ այլ հանցանքների համար ազատազրկման դատապարտված մի շարք անձինք քրեական դատավարության նոր օրենսգրքի փոփոխություններից հետո դիմել են դատարան, քանի որ ակնհայտ է եղել, որ այս փոփոխությունների արդյունքում իրենց պատժի չափը պետք է կրճատվեր կամ ինչ-որ չափող մեղմացում լիներ, սակայն դա չի կիրառվում:


«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ միայն Արմավիրի մարզի դատարան են դիմել մոտ 200 դատապարտյալներ, որպեսզի կարողանան օրենքի փոփոխությունից կամ, այսպես ասած, բարեփոխումներից օգտվել: Դատարանը, սակայն, 200 հոգու դիմումն էլ մերժել է: Դատապարտյալները ահազանգում են՝ նշելով, թե բարեփոխման անվան տակ ինչ-ինչ փոփոխություններ են արվում, սակայն իրականում գործընթացը միֆ է, եւ իրենք չեն պատրաստվում լռել: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգը ստացել է Արմավիրի դատարանի դժգոհներից, բայց խնդիրը վերաբերում է բոլոր դատապարտյալներին»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր