ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

16 նոյ 2022 13:39

Արտակարգ իրավիճակ՝ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում․ քննիչները տարհանվել են

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում. Ժամը 11։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ռումբ է տեղադրված, գրում է Shamshyan-ը։ 


Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունից 2 մարտական հաշվարկ։
Ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի փրկարարներն ու սակրավորները որոնողական աշխատանքներ կատարեն։


Քննչական վարչությունում տեղի  ունեցել տարհանում։


Տեղում աշխատում են նաև նշված վարչության քննչական խումբը։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ահազանգած քաղաքացու ինքնությունը։


Կայքի տեղեկություններով՝ ահազանգող քաղաքացու անձը ոստիկանների կողմից նախնական պարզվել է, որը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Եվ սա նրա կողմից առաջին դեպքը չէ, երբ նման բնույթի ահազանգեր է կատարում։
***
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ռումբի տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ էր։ Ոչինչ չի հայտնաբերվել։ Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր