Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

18 նոյ 2022 17:20

Ալիեւին իր աթոռին պահողն այն փողն է, որ հոսում է իր գրպանն էներգակիրների վաճառքից, բայց դիրիժորը գտնվում է Լոնդոնում

Ալիևին իր աթոռին պահողը հաստատ իր ժողովուրդը չէ, ինչքան էլ վերջինս գովերգի «երկաթե բռունցքի» հաղթարշավը, այլ փողը, այն փողը որ հոսում է իր գրպանը էներգակիրների վաճառքից, բայց այստեղ մի բայց կա, նավթ ու գազ վաճառելու «լիցենզիյան» պատկանում է BP֊ին, հետևաբար դիրիժորը գտնվում է Լոնդոնում։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը։
 
«Ալիևին իր աթոռին պահողը հաստատ իր ժողովուրդը չէ, ինչքան էլ վերջինս գովերգի «երկաթե բռունցքի» հաղթարշավը, այլ փողը, այն փողը որ հոսում է իր գրպանը էներգակիրների վաճառքից, բայց այստեղ մի բայց կա, նավթ ու գազ վաճառելու «լիցենզիյան» պատկանում է BP֊ին, հետևաբար դիրիժորը գտնվում է Լոնդոնում։ Հիմա հարց, իսկ մեր արտաքին քաղաքականության ճարտարապետները երբևէ ցանկացել կամ փորձ արել են հանդիպել այդ «դիրիժորին» , թե դեռ երկար ժամանակ , «աղոթած էշի» պես՞ միայն մի կետի պիտի նայենք, թե երբ դուռը կբացվի և «տերը» մեր փայաբաժին մի խուրձ խոտը ներս կբերի, որ ծամենք, իսկ եթե մի օր էլ այդ «տերը» հանկարծամահ լինի՞, ապա ի՞նչ, մսուրքին կապած պիտի հոգիներս փչե՞նք ։

Իսկ մի գուցե և դիրիժորի հետ աշխատենք և մնացած բոլոր ուժերի, ովքեր լուրջ շահեր ունեն մեր այս խաչմերուկում»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր