Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

18 նոյ 2022 11:52

Ադրբեջանցիները հիմք են նախապատրաստում.առաջարկելու են օգտվել «Ազերիգազ» ադրբեջանական ընկերության ծառայություններից, այլապես՝ կփակեն գազի փականը

Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը մանրամասնել է, թե Իլհամ Ալիևի՝ Ստեփանակերտը և ռուս խաղապահների պատասխանատվության տակ գտնվող Արցախի մյուս հայաբնակ շրջանները գազաֆիկացնելու հանձնարարականի ետևում ի՞նչ նպատակներ են թաքնված․ «ՀՀ-Արցախ գազատարի մի հատվածը Ադրբեջանի կողմից է վերահսկվում, սա լրջագույն վտանգ է․ հիշեցնեմ՝ մարտի 8-ին ադրբեջանցիների կողմից վնասվել էր Արցախը սնուցող գազատարը հենց այն հատվածում, որը վերահսկվում է իրենց կողմից և թույլ չէին տվել, որ ռուս խաղաղապահները զբաղվեն վերանորոգման աշխատանքներով։ Ադրբեջանցիները իրենք վերանորոգեցին գազատարը՝ ներկայացնելով, թե անհասկանալի ինչ-որ վթար է տեղի ունեցել, բայց պարզվել է, որ դա ընդամենը հնարավորություն էր գազատարի վրա հաշվիչ և փական տեղադրելու, այսինքն՝ ցանկացած պահի կարող են փակել այդ փականը և զրկել Արցախին գազ ունենալու հնարավորությունից։
 
Ակնհայտ է, որ դրանով հիմք է նախապատրաստվում այն ամենի համար, ինչի մասին խոսեցի, անխուսափելի է այդ օրը․ առաջարկելու են օգտվել «Ազերիգազ» ադրբեջանական ընկերության ծառայություններից, հակառակ դեպքում՝ կփակեն այդ փականը, ընդ որում՝ Ադրբեջանի պաշտոնական անձինք չեն էլ թաքցնում, որ այդպիսի ծրագիր կա։ Խնդիրը լուծված կլիներ, եթե ժամանակին մենք սկսեինք կառուցել գազատարը միջանցքի այն հատվածով, որն այժմ վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից. անցել է արդեն երկու տարի, սակայն անգամ նախագիծ չկա, որքան ես գիտեմ․ պատճառն ինձ համար անհասկանալի է։ Մյուս լուծումը Արցախում այլընտրանքային վերականգնվող էլեկտրաէներգիայի աղբյուրները զարգացնելն է»,- ասել է Երկանյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր