Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ          Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա       Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա    

18 նոյ 2022 14:40

Դոլարի արժեզրկման պատճառով Հայաստան ներկրվող մեքենաների գները կարող են փոխվել․ փորձագետ

Հայկական դրամի նկատմամբ դոլարի ցածր փոխարժեքի պահպանման դեպքում մենք կարող ենք տեսնել ներկրվող մեքենաների գների որոշակի նվազում, եթե արտադրությունում եւ լոգիստիկայում ոչինչ չփոխվի։ Նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչնների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը։

Նա նշեց, որ միջազգային շուկաներում առկա միտումը ցույց է տալիս առաջնային շուկայում գների աճը, երկրոդային շուկայում գներն ավելի են բարձրացել։

Մեքենաների արտադրության թանկացումը սկսվել է համաճարակից հետո։  Ավտոմեքենաների արտադրությունը կրճատվել է մոտ 1,5-2 միլիոնով՝ 2019-2020 թվականների ցուցանիշների համեմատ։ Դրան գումարվել են նաեւ Ուկրաինայում իրադարձությունները։

«Հետեւաբար այժմ հնաարվոր չէ ճշգրիտ կանխատեսել գների դինամիկան», – ասաց փորձագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր