Հուլիսի 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական ​​գործողությունը    

18 նոյ 2022 16:50

Երևանում հարձակվել են «Հանրային ձայն» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք հարձակվել են Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 2 հասցեում գործող «Հանրային ձայն» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա։

Գրասենյակի պատերին, դռան մոտ կայանված ավտոմեքենայի վրա լցրել են սպիտակ ներկ։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ 

Թե ով է հարձակման հեղինակը կամ հեղինակները՝ պարզվում է։
Մանրամասները՝ քիչ ուշ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր