Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

19 նոյ 2022 13:15

Կարո՞ղ էր շատ քանակությամբ ջրի օգտագործումը դառնալ Բրյուս Լիի մահվան պատճառ

Իսպանացի գիտնականները դերասան եւ մարտարվեստի վարպետ Բրյուս Լիի մահվան պատճառը համարում են շատ քանակությամբ ջրի ընդունումը։ Այս մասին հետազոտություն է հրապարակվել Clinical Kidney Journal-ում։


Փորձագետները վերլուծել են աստղի սովորությունները, նրա հարազատների ցուցմունքներն ու դիահերձման արդյունքները՝ մատնանշելով, որ մահը տեղի է ունեցել ուղեղային այտուցի հետեւանքով։ Մադրիդի Ինքնավար Համալսարանում Պրիսցիլա Վիլալվասոյի գլխավորած գիտնականների խումբը կարծում է, որ դա պայմանավորված է հիպոնատրեմիայով՝ մարմնում հեղուկի կուտակմամբ, ինչը հանգեցնում է արյան մեջ նատրիումի քանակի մինչեւ կրիտիկական մակարդակի կտրուկ նվազմանը: Օրգանիզմն այսպիսի վիճակում կարող է հայտնվել հիվանդությունների կամ առատ հեղուկ ընդունելու պատճառով:

Գիտնականները նշել են, որ Լին մարիխուանա է օգտագործել, ինչը կարող է նպաստել ծարավի ավելացմանը։ Բացի այդ, դեղերը, երիկամների սուր անբավարարությունը եւ ծանր ֆիզիկական ակտիվությունը կանխել են օրգանիզմից հեղուկի դուրսբերումը, նշում են մասնագետները։


Բրյուս Լին մահացել է Հոնկոնգում 1973 թվականի հուլիսի 20-ին։ Վարկածներից մեկի համաձայն՝ նա ընդունել է «Equajestic» դեղամիջոց, ինչը հանգեցրել է ուղեղային այտուցի եւ հասցրել մահվան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր