Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

19 նոյ 2022 15:00

Հիշեք, որ կա թյուրքական աշխարհ, որը գլուխը չի խոնարհում ցանկացած սպառնալիքի առաջ՝ լինի դա ԵՄ-ն, թե ԱՄՆ-ն

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ԱՄՆ-ին և ԵՄ-ին մեղադրել է Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) անդամների հասցեին սպառնալիքների և ճնշումների մեջ։


«Նրանց վրա շատ լուրջ ճնշում է գործադրվում, նոտաներ են հանձնվում, նամակներ ուղարկվում, բայց պետք է հիշել, որ կա թյուրքական աշխարհ, որը գլուխը չի խոնարհում ցանկացած սպառնալիքի առաջ՝ լինի դա ԵՄ-ն, թե ԱՄՆ-ն։ Թյուրքական աշխարհի միասնությունը կարևոր է տարածաշրջանում և աշխարհում կայունության համար։ Մի կողմ թողեք սպառնալիքները։ Դրան կհաջորդեն անհրաժեշտ քայլերը»,-ասել է նա, ինչպես հաղորդում է Anadolu-ն։


Խոսելով ԹՊԿ-ում Կիպրոսի հյուսիսային հատվածի գրավյալ հատվածին «դիտորդի» կարգավիճակ տալու մասին՝ Չավուշօղլուն հայտարարել է․ «ԱՄՆ-ին ուղղված մեր ուղերձն այն է, որ նրանք խախտել են հավասարակշռությունը ինչպես թուրք-հունական հարաբերություններում, այնպես էլ Կիպրոսում։ Սկսվել է թուրքական դարաշրջանը, սկսվել է թուրքական գարունը։ Մենք կարող ենք ասել, որ ԹՊԿ-ն նոր դարաշրջան է բացել։ Այդ հարցում մենք ԱՄՆ-ի կամ մեկ ուրիշի թույլտվության կարիքը չունենք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր