Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, հնչել են կրակոցներ, կան տուժածներ          Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացողներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը       Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն    

21 նոյ 2022 12:00

«Ուկրաինան երբեք չի դառնա Ռուսաստանի հաղթանակը».ՌԴ-ն ունի տպավորիչ զենքեր, և գալիք ձմեռը դժվար է լինելու Ուկրաինայի համար

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի տպավորիչ զենքեր, և գալիք ձմեռը դժվար է լինելու Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։


«Գիտենք, որ ռուսներն ունեն հսկայական բանակ և տպավորիչ զենքեր», - ասել է Օսթինը:


Նրա խոսքով, սակայն, նույնիսկ այս հանգամանքը թույլ չի տվել ռուսական զորքերին «հաղթել» Ուկրաինայում։ Պենտագոնի ղեկավարը նաև մեջբերել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերն այն մասին, որ «Ուկրաինան երբեք չի դառնա Ռուսաստանի հաղթանակը»։


«Մենք գիտենք, որ առջևում կարող են մարտահրավերներ լինել, քանի որ Ուկրաինային սպասվում է դաժան ձմեռ», - ասել է Օսթինը:


Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները մտադիր են շարունակել աջակցել Կիևին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր