Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

21 նոյ 2022 18:06

Սեռական կյանքը 50 տարեկանից հետո

50 տարեկանից հետո սեռական կյանքը բարելավելու համար Միսուրիի համալսարանի հոգեբանները խորհուրդ են տալիս հաշտվել ծերության հետ։ Հետազոտական խմբի աշխատանքը հրապարակվել է The Gerontologist ամսագրում։

Աշխատանքին մասնակցել են 50 տարեկանից բարձր տարիքի 1000 տարեց զույգեր։ Բոլոր կամավորները լրացրել են հարցաթերթիկ իրենց սեռական կյանքի, ինչպես նաեւ ծերության նկատմամբ նրանց վերաբերմունքի վերաբերյալ

Գիտնականները պարզել են, որ ավելի դրական վերաբերմունք ունեցող մարդիկ ավելի շատ են սեքսով զբաղվել եւ ավելի շատ հաճույք ստացել։

Հետազոտողների խոսքով՝ կան մի քանի հնարավոր պատճառներ, թե ինչու ծերացման ընկալումը կարող է ազդել մարդու սեռական կյանքի վրա:

«Եթե մարդիկ ակնկալում են ծերացման հետ կապված ուժերի կտրուկ անկում, ապա նրանք դադարում են հաճույք ստանալ մերձեցման պահին։ Ենթագիտակցորեն սեքսը հոգնեցնող է դառնում։ Բացի այդ, ոմանք տարիքի հետ սկսում են զզվել իրենց մարմնից, ինչը նույնպես բացասաբար է ազդում սեռական կյանքի վրա»,-պարզաբանում են մասնագետները։ 

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ծերացման բացասական ընկալումը կապված է նաեւ ճանաչողական ֆունկցիայի նվազեցման, սրտանոթային հիվանդությունների զարգացման եւ նույնիսկ ավելի կարճ կյանքի տեւողության ավելի մեծ հավանականության հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր