Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

21 նոյ 2022 15:13

NYT թերթը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի բարբարոսությունը ռուս գերիների մահապատժի ենթարկելու մեջ

Ամերիկյան The New York Times թերթը հոդված է հրապարակել, որտեղ նշվում է, որ ուկրաինացի զինվորականներն իսկապես մեղավոր են ռուս ռազմագերիներին մահապատժի ենթարկելու մեջ։ Հրատարակությունն այն անվանում է «Ուկրաինայում տեղի ունեցող բազմաթիվ սարսափելի պահերից մեկը»։ Ռուսական NTV հեռուստաալիքն հայտնում է, որ հրապարակման հեղինակները հաստատում են տեսագրությունների իսկությունը, և եզրակացնում, որ դրանք արված են Մակիիվկայում։


«Բժիշկները հանուն մարդու իրավունքների» կազմակերպության բժշկական խորհրդատու Ռոհինի Հաարը պարբերականին հայտնել է, որ, դատելով արյան լճակներից, ուկրաինական կողմը որևէ քայլ չի ձեռնարկել բանտարկյալներին օգնելու համար, չնայած այն հանգամանքին, որ նրանք պառկած են եղել գետնին առանց զենքի՝ պարզած ձեռքերով կամ ձեռքերով գլխի հետևում։


Ավելի վաղ Ուկրաինայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական առաքելությունը հակամարտող բոլոր կողմերին կոչ էր արել հետաքննել Ուկրաինայում մարդու իրավունքների խախտման մասին հաղորդումները: Իսկ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել է, որ Մոսկվան նամակ է ուղարկել համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին Ուկրաինայում ռուս ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի նոր փաստերի վերաբերյալ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր