Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

22 նոյ 2022 10:15

Եթե Բաբայանը փորձում է չեզոքացնել իր և Փաշինյանի կապը, ապա ինչպե՞ս է իր առաջնորդած կուսակցությունը ՔՊ-ի հետ քաղաքական համագործակցության գնում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.


«Արցախի «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդի Facebook-յան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նա տարբեր համայնքներում՝ Մարտունիում, Ասկերանում, Մարտակերտում, քաղաքացիների հետ հանդիպումներ է ունենում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա տեղացիների հետ զրույցում փորձում է տրամադրություններ ստեղել (ինչ-որ առումով նաև համոզել), որ ինքն ու իր կուսակից-համախոհները հայաստանյան իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հետ մտերմություն չունեն:


Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Բաբայանն ուղիղ կամ շատ սուր չի քննադատում կամ վատախոսում Փաշինյանի հասցեին, բայց բոլորի ներկայությամբ, Հայաստանի իշխանությունների՝ մանր-մունր թերացումները մատնանշելով, փորձում է հասկացնել, թե ինքը նույնպես ընդդիմադիր դաշտում է: Մեր տեղեկություններով՝ զրույցների ժամանակ Բաբայանը համեմատություններ է անցկացնում 1990-ականների հետ ու ասում, թե այսօր էլ այդ օրերի նման պետք է միասնական լինել:


Հետաքրքրականն այն է, որ Փաշինյանի կամ Հայաստանում իշխող քաղաքական ուժի այլ անդամների հետ մտերմություն ունենալու հանգամանքը մերժող Սամվել Բաբայանի՝ հայաստանյան կուսակցությունը՝ «Ազատական»-ը, Արթիկ համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո իշխող ՔՊ-ի հետ կոալիցիա է կազմել: Հետևաբար՝ բնական հարց է առաջանում, եթե Բաբայանը փորձում է չեզոքացնել իր և Փաշինյանի կապը, ապա ինչպե՞ս է իր առաջնորդած կուսակցությունը ՔՊ-ի հետ քաղաքական համագործակցության գնում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր