Չպարզված հանգամանքներում զինվոր է մահացել․ ՊՆ          Տեսանյութ.Հազարավոր քաղաքացիներ հավաքվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, դատապարտել են և թույլ չեն տվել վարկաբեկիչ գործողություններ եկեղեցու նկատմամբ       Արտթերապիան օգնում է հաղթահարել սթրեսը, հոգեբանական տրավմաները, վախերը և մի շարք հոգեբանական խնդիրներ    

22 նոյ 2022 15:17

Իրանը համբերատար քաղաքականություն է վարում եւ հավանականությունը շատ փոքր է, որ Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների գնա. ադրբեջանագետ

Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները մի քանի մակարդակներում են բավականին խորը, առաջին հերթին տնտեսական հարաբերությունները, որոնք գրեթե զուգահեռ ռազմական հարաբերություններին խորացել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:


«Իսրայելն այսօր տարեկան գրեթե մեկ մլրդ դոլարի նավթ է ներկրում Ադրբեջանից: Իսրայելը Ադրբեջանից մեծ ծավալներով նավթ սկսել է ներկրել Բաքու-Ջեյհան նավթամուղի շահագործումից հետո, որը 2006 թվականին էր: Այդ երկրների միջեւ առեւտրաշրջանառության 99 տոկոսը հենց նավթի ներկրումներն են: Իսրայելի նավթի պահանջմունքի 30-40 տոկոսն Ադրբեջանն է բավարարում: Սա նաեւ քաղաքական  հարաբերությունների առումով կարեւոր գործոն է:


Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում հաջորդը Իրանի գործոնն է, որը միշտ առկա է եղել: Իսրայելը Ադրբեջանին միշտ պատկերացրել է որպես պլացդարմներից մեկը Իրանի դեմ առնվազն քարոզչական եւ այլ գործողություններ իրականացնելու նպատակով: Սրանից է բխում, որ ռազմատեխնիկական հարաբերություններում լրջագույն տեղ է հատկացվել այն ուղղություններին, որոնք առաջին հերթին Իրանի դեմ են ուղղված: Օրինակ, 2011-ին Կասպիցի ափին հիմնվել է բազա, որտեղ իսրայելական արտոնագրով ռազմանավեր են հավաքվում, որոնք Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն օգտագործում է Կասպից ծովում»,-ասաց ադրբեջանագետը:


Անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին, Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ վերջին 2-3 ամիներին նկատելի է այդ երկրների միջեւ առկա բոլոր կարմիր գծերի խախտումներ. «Ալիեւի եւ բոլոր ադրբեջանցի պաշտոնյաների կողմից հնչում են հստակ հակաիրանյան հայտարարություններ: Ընդ որում դրանք անջատողական բնույթի են, սատարում են Իրանի անջատողական շարժումներին, մասնավորապես Իրանի հյուսիսային շրջաններն անվանում են Հարավային Ադրբեջան: Սա չի կարող անպատասխան մնալ Իրանի կողմից: Ադրբեջանը փորձում է այս ամենն իրականացնել որպես պատասխան քայլ հայ-ադրբեջանական հարաբերություններում Իրանի դիրքորոշմանը, որտեղ Իրանը հայտարարել էր, որ տարածաշրջնում սահմանների ցանկացած փոփոխության: Այս ֆոնին զարմանալի չէ, որ Ադրբեջանը որոշում է դեսպանատուն բացել Իսրայելում»:


Ադրբեջանագետի խոսքով, տարածաշրջանում Իրանը համբերատար քաղաքականություն է վարում եւ հավանականությունը շատ փոքր է, որ կարճաժամկետ հեռանկարում ռազմական գործողություններ կիրականացնեն Ադրբեջանի դեմ. «Բայց իրենք ունեն իրենց գործիքակազմը ազդեցություն ունենալու: Իրենք, կարծում եմ՝ աստիճանաբար կսկսեն այդ գործիքակազմը կիրառել, առնվազն քաղաքական ու տնտեսական մակարդակում»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր