Փետրվարի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու       Մարտի 1-ի գործով ձերբակավել է Հովհաննես Թամամյանը    

23 նոյ 2022 14:05

Փաստորեն, Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա, բայց, թե ինչ ասելիք ունի ՀԱՊԿ-ն, այսօր կտեսնենք

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին, մասնավորապես՝ երեկ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիների ուղղությամբ արձակված կրակոցներին՝ նշելով, որ Ադրբեջանը, փաստորեն, կրակում է ՀԱՊԿ-ի վրա։

«ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանը կրակում է Հայաստանի սահմաններին կանգնած զինվորների ու գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիների վրա։ Փաստորեն, Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի վրա, բայց, թե ինչ ասելիք ունի ՀԱՊԿ-ն, այսօր կտեսնենք»,- գրել է Մարուքյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր