Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

18 սեպ 2018 13:30

Ադրբեջանը կօգտվի իրավիճակից․արդյոք ՀԱՊԿ-ը կկարողանա՞ միասնաբար արձագանքել սահմանում տեղի ունեցող իրադարձություններին

Ադրբեջանը կօգտվի իրավիճակից․արդյոք ՀԱՊԿ-ը կկարողանա՞ միասնաբար արձագանքել սահմանում տեղի ունեցող իրադարձություններին168 ժամ»-ը գրում է․ «ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է, ինչպես միշտ, և եթե դրա համար կան նպաստավոր պայմաններ, բնականաբար, հակառակորդները դրանից կօգտվեն: ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես տարբեր և որոշ դեպքերում հակասական հայտարարություններ և քայլեր է իրականացրել:
Պաշտոնավարման սկզբում Փաշինյանը նշել էր, որ հակամարտության կողմ է ԼՂՀ-ն, որը պետք է ներգրավվի բանակցային գործընթացին, և որ Հայաստանը կողմ չէ: Սակայն հետագա գործընթացը գնաց նախկին տրամաբանությամբ, քանի որ տեղի ունեցավ Մնացականյան-Մամեդյարով հանդիպում նախկին ձևաչափով: Երևում է, որ Փաշինյանը տարածաշրջանային սեփական անվտանգության քաղաքականության փնտրտուքի մեջ է դեռ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտու շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Իր հերթին՝ գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշել է, որ Ադրբեջանը կարող է փորձել օգտվել այն իրավիճակից, որը ստեղծվել է Հայաստանում հեղափոխությունից հետո և´ ներքին, և´ արտաքին ոլորտներում: Ըստ նրա՝ սա Հայաստանի համար անցումային փուլ է, լի մի շարք մարտահրավերներով, քանի որ կան նաև արտաքին քաղաքական խնդիրներ: «ՀՀ նոր իշխանությունների առջև այսօր բազում խնդիրներ են ծառացել՝ ՀՀ ներքաղաքական կյանքը կայունացնելու առաջնահերթությունը և հեղափոխության հետևանքները քաղաքականապես կայացնելու անհրաժեշտությունը, որը պահանջում է արագ ներքին քաղաքական գործընթացներ: Սակայն, բնականաբար, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակ չի փոխվել, և կա հակամարտություն, որի շուրջ իրավիճակը զարգանում է, հակառակորդը գուցե փորձի օգտվել մի շարք հանգամանքներից»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ պարտավորությունների ստուգմանն Ադրբեջանի կողմից, ապա, Տարասովի կարծիքով, ՀԱՊԿ-ն ունի պարտավորություններ իր անդամ երկրի անվտանգության ոլորտում: Սակայն, ըստ նրա, ներկայումս ՀԱՊԿ-ի հեղինակությանը մեծ հարված է հասցվել, կան որոշակի խնդիրներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետապնդման հետ կապված, և դժվար է ասել, թե ՀԱՊԿ-ը կկարողանա՞ միասնաբար արձագանքել սահմանում տեղի ունեցող իրադարձություններին, եթե դիմում լինի Հայաստանի կողմից»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ»-ում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր