ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին          Մենք հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները       Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին    

23 նոյ 2022 14:41

Ուկրաինայի շուրջ հակամարտության ընդլայնման վտանգ եմ տեսնում

ՆԱՏՕ-ի և այլ պետությունների կողմից Կիևին տրամադրվող զանգվածային աջակցությունը սպառնում է հակամարտության ընդլայնմանը՝ դրանում այլ երկրների ընդգրկման հաշվին։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները մեծացնում են զորակազմերը, կատարելագործում ռազմական ենթակառուցվածքները՝ մոտենալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին։ Անշուշտ, դա լրացուցիչ մարտահրավերներ է ստեղծում, այդ թվում՝ մեր կազմակերպության համար», -ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր