Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին          Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել       Ակնհայտ տեսնում ենք եվրոպական կառույցների բացահայտ աջակցությունը այսօրվա կառավարիչներին    

24 նոյ 2022 15:13

Ֆրանսիացի հեղինակը Հայոց ցեղասպանության մասին կոմիքս է ստեղծել, նպատակը՝ողբերգության մասին ճշմարտությունը հասցնել ավելի լայն լսարանի

Ֆրանսիացի կոմիքսների հեղինակ Ժան-Բլեզ Գյանը և խմբագիր, կինոպրոդյուսեր և սցենարիստ Գորյուն Ափրիկյանը կոմիքս են ստեղծել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության թեմայով։


Կոմիքսի հեղինակները համադրել են Ցեղասպանության մասին առկա գեղարվեստական ​​և արխիվային նյութերը և ներկայացրել այս խնդրի համար նոր ձևաչափով։


Նման աշխատության նպատակն է Հայոց ցեղասպանության բարդ պատմությունն ավելի հասկանալի և հասանելի դարձնել ընթերցողներին և ողբերգության մասին ճշմարտությունը հասցնել ավելի լայն լսարանի:


Ներկայացնելով տեղահանություններից փլուզված հայ ընտանիքի առօրյան՝ այս յուրահատուկ կոմիքսը անդրադառնում է 20-րդ դարի մեծագույն ողբերգություններից մեկին։ Արխիվային լուսանկարներով նկարազարդված վավերագրական էջերի միջոցով այն ցույց է տալիս, թե ինչպես 1915-ից 1923 թվականներին Օսմանյան կայսրությունը կոտորեց և արտաքսեց առնվազն 1,2 միլիոն հայերի ներկայիս Թուրքիայի տարածքից:


«Այնպիսի զգացողություն կար, որ սա մի թեմա է, որին դեռ պետք է անդրադառնալ»,- Euronews Culture-ին ասում է Գորունե Ապրիկյանը:


«Une Histoire du Génocide des Arméniens» կոմիքսի հերոսները Հակոբյանների ընտանիքի անդամներնն են, որոնք ապրում էին Դենդլի լեռնային փոքրիկ գյուղում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր