Տեսանյութ.Նարեկ Կարապետյանին «Նարեկ» են նվիրել որպես օրհնություն          Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա       Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար    

24 նոյ 2022 16:35

Հարավային Կիպրոսը Հայկական բանակի հետ համատեղ զորավարժություններով «սադրանք» են կազմակերպել.Haber Global

Թուրքական իշխանամետ Haber Global հեռուստաալիքը անդրադարձել է Կիպրոսում ՀՀ ԶՈՒ մասնակցությամբ տեղի ունեցող զորավարժություններին` այն «սադրանք» անվանելով:


«Հարավային Կիպրոսը (այդպես են Կիպրոսին անվանում թուրքերը) նոր սադրանք է կատարել. Հայկական բանակի հետ համատեղ վարժանքներ է կազմակերպել (կղզու) հունակիպրական հատվածում։ Կրկին ակնառու է Կիպրոսի հունական կառավարության անկեղծության բացակայությունը Կիպրոսի խնդրի լուծման հարցում։ Տարիներ շարունակ Ադրբեջանի տարածք ներխուժած հայկական բանակի հետ համատեղ զորավարժություններ կազմակերպեցին՝ նոր հարված հասցնելով կղզում երկկողմ բանակցություններին»։


Ըստ թուրքերի տրամաբանության` Թուրքիան իրավունք ունի զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի հետ` Հայաստանի սահմաններին և Արցախից օկուպացված հողերում, իսկ Կիպրոսի Հանրապետությունը սեփական երկրում, որի մոտ 30 տոկոսն օկուպացված է Թուրքիայի կողմից,  Հայաստանի հետ զորավարժության իրավունք չունի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր