Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

25 նոյ 2022 13:36

Ստիպված ենք Իրանի հետ սահմանին զորավարժություններ անցկացնել՝ ապացուցելու, որ չենք վախենում, կանենք հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանելու Իրանում բնակվող ադրբեջանցիներին

Ադրբեջանը միշտ պատասխանել է եւ կպատասխանի ցանկացած հակաադրբեջանական քայլի՝ լինի դա հայտարարություն թե գործողություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ խոսելով Իրանի հետ հարաբերություններում լարվածության մասին։

«Ես աշխատել եմ Իրանի երեք նախկին նախագահներ Հաթամիի, Ահմադինեժադի եւ Ռոհանիի հետ։ Երկար տարիներ շարունակ երբեք չի եղել նման իրավիճակ։ Երբեք Իրանը ռազմական օպերացիա չի անցկացրել մեր սահմանների մոտ մի քանի ամիս շարունակ։ Դեռ երբք չեն  եղել նման հայտարարություններ՝ լցված ատելությամբ եւ սպառնալիքներով»,-ասել է Ալիեւը։

«Ուստի մենք ստիպված ենք Իրանի հետ սահմանին զորավարժություններ անցկացնել՝ ապացուցելու, որ չենք վախենում։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանելու Իրանում բնակվող ադրբեջանցիներին»,-նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր