Այսօր իրավիճակը կախված է Մոսկվայից, թեև Երևանն ամեն ինչ անում է գործընթացն արևմտյան հարթակ տեղափոխելու համար          Թուրքիայում վիճակը բավականին ծանր է հատկապես քրդաբնակ շրջաններում       Թուրքիայում զոհերի թիվն աճում է. Ափամերձ գոտին ջրի տակ է անցել. Թուրքիայի Իսկենդերունի բնակիչներին տարհանում են    

28 նոյ 2022 13:08

Չի կարելի թույլ տալ, որ Պուտինը գողանա մեր Սուրբ ծնունդը.Կիեւում տոնածառ կդնեն

Կիեւի տարբեր շրջաններում տոնածառներ կդնեն, այդ թվում եւ Սոֆիայի հրապարակում։ Բայց այս տարի մայրաքաղաքում զանգվածային միջոցառումներ եւ համերգային ծրագրեր չեն լինի։ Այս մասին Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է «ՌԲԿ-Ուկրաինա»-ի հարցազրույցում։


Նա նշել է, որ ամեն օր շփվում է ուկրաինացի զինվորականների հետ։ Նրա խոսքով՝ մարտիկները կցանկանային, որպեսզի Կիեւում տոնածառ լինի, եւ իրենց երեխաներն ամանորյա տրամադրություն ունենան։


«Մենք հասկանում ենք, որ զանգվածային միջոցառումներն արգելված են ռազմական ժամանակաշրջանում։ Եվ դրանք ոչ մի դեպքում չեն լինելու։ Բայց Նոր տարին եւ Սուրբ ծնունդը ոչ ոք չի պատրաստվում չեղարկել։ Եվ Նոր տարվա մթնոլորտը պետք է լինի։ Չի կարելի թույլ տալ, որ Պուտինը գողանա մեր Սուրբ ծնունդը։ Չնայած տարբեր կողմերից հնչող տարբեր կարծիքներին՝ պե՞տք է, թե՞ ոչ, մենք դիմել ենք բիզնեսին, որը համաձայնել է ոչ բյուջետային փողերով, այլ իրենց մասնավոր միջոցներով տոնածառներ տեղադրել՝ առանց ամանորյա պաթոսի»,- ասել է Կլիչկոն։


Քաղաքապետը նշել է, որ Կիեւում տոնածառներ կլինեն մի քանի տեղերում, այդ թվում եւ Սոֆիայի հրապարակում։


«Բայց մենք որոշել ենք՝ առանց զանգվածային միջոցառումների, առանց համերգային ծրագրերի, առանց ֆասթֆուդի։ Միայն տոնածառ կդրվի, որպեսզի մեր երեխաներին հիշեցնի ամանորյա տրամադրության մասին։ Գիտեք, չենք ուզում երեխաներից խլել Սուրբ Նիկոլային...»,- ավելացրել է Կլիչկոն։


Հիշենենք, որ ավելի վաղ տեղեկացվել էր, որ մայրաքաղաքում ամանորյա տոնածառի տեղադրման մասին որոշումն ընդունվել է պաշտպանության ուժերի հետ խորհրդակցություններից հետո։ 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր