Սրանք ամեն ինչ անում են տրանսպորտում լարվածություն և բախումներ ստեղծելու, մարդկանց իրար դեմ հանելու համար          ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. ՌԴ ԱԳՆ       Այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ    

29 նոյ 2022 13:52

Զոհվածների մարմիններ են վերադարձնում նոյեմբերին…տոնածառի լույսերը պիտի դեկտեմբերի սկիզբ վառեն, իսկ թշնամին պատրաստվում ա պատերազմի…

Թշնամին սեպտեմբերյան հարձակման արդյունքում զոհվածների մարմիններ է վերադարձնում նոյեմբերին։ Մարմիններ, որոնք Հայաստանի տարածքում էին գտնվում, որոնք օկուպացրել է թշնամին ու դուրս գալ մտադիր չի։ 

Եռաբլուրում իրենց երեխաների շիրիմները պաշտպանող ծնողներին են դատում։ Պաշտպանում էին մեկից, ով գալիս էր իրենց երեխաների շիրիմների մոտ նկարվելու նրանից հետո, երբ հանրայնորեն խոստովանեց, որ կարող էր խուսափել զոհերից ու պատերազմից։

Քաղաքը պարալիզացված ա, որովհետև տասնյակ հազարավոր դոլլարների Ամանորյա լուսավորությունով պիտի զարդարեն Երևանը, տոնածառի լույսերը պիտի դեկտեմբերի սկիզբ վառեն։

Երասխի վերևի բլրի վրա դեմ դիմաց Հայաստանի ու թշնամու դրոշներն են երևում։ Տիգրանաշենում պաշտպանական գծերը արդեն նաև միջպետական ճանապարհից էս կողմ են։ 

Հակոբյան Աննան էլի ստատուսներ ա գրում զոհվածների մասին, զուգահեռ պայծառ ֆոտոսեսսիաներ հրապարակում թունիսյան արձակուրդներից։ Ալենը Կատարում ֆուտբոլ ա նայում։ Քերոբյանը նախարարի դերի մեջ ա։ Միրզոյանը պարտաճանաչ թուրքերին ա ցավակցում ու շնորհավորում։ Ավինյանը քարոզարշավակոխ ա անում։ ԱԺ-ն ԱԱԾ արխիվներ ա ոչնչացնում։ Մարդա իրա գործին, մի խոսքով։ 

Իսկ թշնամին պատրաստվում ա պատերազմի…

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր