Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

29 նոյ 2022 15:14

Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգին սատարում է բնակչության միայն 14 %-ը, իսկ 60 %-ը գտնում է, որ պետք է զինվել ու արձագանքել Ադրբեջանի սադրանքներին

Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգին սատարում է բնակչության միայն 14 %-ը, իսկ բնակչության գերակշիռ մասը՝ մոտ 60 %-ը, գտնում է, որ պետք է զինվել ու արձագանքել Ադրբեջանի սադրանքներին: Այս մասին վկայում են «GALLUP»-ի անցկացրած հարցման արդյունքները:

Հասարակության 10%-ը գտնում է, որ պետք է դիմել արևմտյան երկրներին՝ՀՀ անվտանգությունն ապահովելու համար, մոտ 8%-ն էլ գտնում է, որ պետք է դիմել Ռուսաստանին:

Հարցման արդյունքներից պարզ է դարձել, որ ՀՀ քաղաքացիների շուրջ 40%-ը բարձր է գնահատել Ֆրանսիայի, 34%-ը՝ Իրանի և 28%-ը՝ ԱՄՆ-ի արձագանքը, որոշ չափով նաև ԵՄ-ի արձագանքը, մինչդեռ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի արձագանքը բացասական է գնահատվել:

Հատկանշական է, որ թեև քաղաքացիները ռուսական կողմի արձագանքը ոչ բավարար են գնահատել, միևնույն ժամանակ, նրանք կարծում են, որ Ռուսաստանն այն երկիրն է, որից Հայաստանը կարող է ռազմաքաղաքական օգնություն:

Այս երկրների թվում են նաև ԱՄՆ,-ն և Իրանը, Ֆրանսիան և Հնդկաստանը, Չինաստանը:

«GALLUP»-ի հարցման արդյունքները նաև ցույց են տալիս, որ ՔՊ-ի ընտրազանգվածը նվազել է: Իշխող խմբակցությանը պատրաստ է ընտրել բնակչության միայն 17 %ը։ Միաժամանակ նվազել է նաեւ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ« դաշինքների կողմնակիցների թիվը։

«Հայաստանի» օգտին պատրաստ է քվեարկել հարցման մասնակիցների 4,5 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ»-ի օգտին՝ 2,2 տոկոսը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր