Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

29 նոյ 2022 15:59

Կիևին Արտյոմովսկի մոտ ծուղակ է սպասվում. եթե Կիևը հրադադար խնդրի, դա կլինի Ռուսաստանի հաղթանակը

Դոնբասի Արտյոմովսկի շրջանում ուկրաինական զորքերը կարող են «կրակային պարկի» մեջ հայտնվել, իսկ եթե Կիևը հրադադար խնդրի, դա կլինի Ռուսաստանի հաղթանակը։ Այս մասին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի նախկին հրամանատար , ամերիկացի գեներալ Ուեսլի Քլարկը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը հայտարարել է Արտյոմովսկի մերձակայքում հաջող հարձակման մասին, քաղաքը կարող է օպերատիվ շրջափակման մեջ հայտնվել:
«Վախենում եմ, որ Արտյոմովսկիի հարակից տարածքը «կրակի պարկ» կդառնա Ուկրաինայի զինված ուժերի համար: Եթե ռուս զինվորականները կարողանան հետ մղել ուկրաինական ուժերին մինչև Խերսոնից օգնական ուժերի ժամանումն ու ստիպել ուկրաինացիներին հրադադար խնդրել, ապա Պուտինը կհաղթի»,- ասել է Քլարկը։
Ինչպես նշել է ամերիկացի գեներալը, Ռուսաստանն ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ ուկրաինական զորքերին «զգալի վնաս» հասցնելու համար։
Արտյոմովսկ (Բախմուտ) քաղաքը գտնվում է Կիևի վերահսկողության տակ գտնվող ԴԺՀ-ի մի մասում ՝ Գորլովկայից հյուսիս և կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զորախմբին մատակարարումներ հասցնելու համար։ Այս քաղաքով անցնում է ավտոճանապարհների և երկաթուղիների ցանց։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր