Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

30 նոյ 2022 10:17

Կոնկրետ նպատակո՞վ. Վահե Հակոբյանը ունեցվածքը փրկելու ու կալանավորվելու վտանգից ազատվելու համա՞ր է համաձայնության է եկել իշխանության հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության թեւը լքել է խորհրդարանը: Այդ մասին երեկ կուսակցությունն էր հայտարարություն տարածել՝ հստակեցնելով, որ ԱԺ-ից հեռանում են ու վայր դնում պատգամավորական մանդատները:


Կուսակցության առաջնորդ Վահե Հակոբյանի հետ մեկտեղ մանդատից նաեւ 2 պատգամավորներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն են հրաժարվել: «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից միայն Զեմֆիրա Միզոեւան է պահպանել մանդատը, դա էլ՝ այն պատճառով, որ ազգային փոքրամասնություններին հասանելիք քվոտայով է պատգամավոր ընտրվել, հետեւաբար մանդատից հրաժարվելը նաեւ քվոտան կորցնել ու այն իշխող մեծամասնությանը՝ ՔՊ-ին հանձնել կնշանակի:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահե Հակոբյանի ու թիմակիցների խորհրդարանական գործունեությունը դադարեցնելը կոնկրետ նպատակներ ունի: Չի բացառվում՝ իշխանության հետ համագործակցության արդյունք է մանդատներից հրաժարվելը, այսինքն՝ Վահե Հակոբյանը ունեցվածքը փրկելու ու կալանավորվելու վտանգից ազատվելու համար համաձայնության է եկել Փաշինյանի իշխանության հետ, որ լռելայն հեռանալու է ԱԺ-ից: Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Վահե Հակոբյանի նկատմամբ ունի տաբերակված մոտեցում, ակնհայտ է:


Օրինակ՝ Արմեն Աշոտյանին, որ որեւէ քրգործով չուներ դատավարական կարգավիճակ, արգելվեց երկրից դուրս գալ, սակայն Վահե Հակոբյանը, որը նույն կարգավիճակով մի քրգործով անցնում է, ազատ ելումուտ է անում Հայաստանից: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ քննչական մարմիններն ակնհայտորեն Վահե Հակոբյանին «փրկում են»:


Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 30․11.22թ համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր