Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

02 դեկ 2022 19:39

Արյունոտ փաթեթներ են ստացել ՝ կենդանիների աչքերով.Ուկրաինայի դեսպանատներն ու հյուպատոսությունները շարունակում են սպառնալիքներ ստանալ

Մադրիդում Ուկրաինայի դեսպանատանը տեղի ունեցած պայթյունից մի քանի օր անց վեց երկրում Ուկրաինայի դեսպանատներն ու հյուպատոսությունները ստացել են արյունով ներկված փաթեթներ, որոնցում կենդանիների աչքեր են եղել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։

«Ուկրաինայի դեսպանատներն ու հյուպատոսությունները շարունակում են սպառնալիքներ ստանալ։ Իսպանիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո արյունոտ փաթեթներ են ստացել Հունգարիայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Խորվաթիայում, Իտալիայում մեր դեսպանատները, Նեապոլում ու Կրակովում գլխավոր հյուպատոսությունները, Բռնոյի հյուպատոսությունը։ Փաթեթները պարունակում էին կենդանիների աչքեր: Փաթեթները թաթախված էին բնորոշ գույնի հեղուկով և համապատասխան հոտ ունեին»,- ասել է նա։

«Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ տեղի է ունենում ուկրաինական դեսպանատների և հյուպատոսությունների նկատմամբ ահաբեկման և ահաբեկման լավ ծրագրված արշավ։ Չկարողանալով կանգնեցնել Ուկրաինային դիվանագիտական ճակատում՝ նրանք փորձում են վախեցնել մեզ։ Սակայն կարող եմ ասել, որ այդ փորձերն ապարդյուն են։ Մենք կշարունակենք արդյունավետ աշխատել Ուկրաինայի հաղթանակի համար»,- միջադեպերը մեկնաբանել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր