«Ադրբեջանը կլինի այն երկրներից մեկը, որտեղ կսկսվի պատերազմը.ՀՀ-ն սադրում է ՆԱՏՕ–ի բանակի մուտքը տարածաշրջան, և դա նոր պատերազմի սկիզբը կլինի»
![](https://yerevan.today/media/k2/items/cache/dfbf8101dba7e564d7247c167e2b3b05_M.jpg)
Նա նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները մեղադրում են Ռուսաստանին Երևանին չօգնելու համար, և հիմա երկիրը ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանապարհին է։ Բրեդիխինը այն կարծիքին է, որ Արևմուտքն է ճնշում գործադրում Հայաստանի վրա։ Արևմուտքը փորձում է պետությանը համոզել իր կողմը բռնելու և ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ի հետ փոխելու անհրաժեշտության մեջ, իսկ երկրի ղեկավարությունն արդեն փորձում է այդ հարցը բարձրացնել հայ հասարակության մեջ։
«Այդ դեպքում տեղի կունենա Կովկասի ամբողջական կորուստ, հողերի փոխանցում ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ: Իսկ Ադրբեջանը կլինի այն երկրներից մեկը, որտեղ կսկսվի պատերազմը։ Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան են ներքաշվելու ընդհանուր կոնֆլիկտի մեջ, որը տեղի կունենա այն բանից հետո, երբ Փաշինյանը կավարտի իր կոմբինացիան և հնարավորություն կտա ՆԱՏՕ-ի զորքերին մտնել տարածաշրջանում»,- նշել է փորձագետը։
Բրեդիխինն ընդգծել է, որ դրա համար Մոսկվան պետք է հաստատակամ դիրքորոշում ընդունի և հնարավորինս կոշտ գործի, որպեսզի կանխի նման սցենարի զարգացումը։