Տեսանյութ.Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

06 դեկ 2022 20:05

Լեդի Գագայի շներին առևանգողին դատապարտել են 21 տարվա ազատազրկման

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի շներին առևանգելու, ինչպես նաև նրա օգնականի սպանության փորձի համար կալանավորված տղամարդուն դատավճիռ են կայացրել: Այս մասին հայտնում է NBC News-ը։

Դատարանը մեղադրյալ 20-ամյա Ջեյմս Հովարդ Ջեքսոնին դատապարտել է 21 տարվա ազատազրկման։ Հանցագործը հրաժարվել է դատավորի որոշման դեմ առարկություններից։

2021 թվականի փետրվարին Ջեքսոնը կրակել է երգչուհու շներին ուղեկցող քաղաքացուն, որից հետո վերցրել է երեք բուլդոգների, որոնցից մեկին հաջողվել է փախչել, և նրանց հետ սպիտակ ավտոմեքենայով փախել է։ Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը ձերբակալել է հինգ կասկածյալի, որոնցից երկուսը հանցագործության մասնակից են դարձել արդեն հարձակումից հետո:

Առևանգված կենդանիներին Գագային վերադարձրել են մի քանի օր անց, նրանց վերադարձի համար փոփ աստղը խոստացել է 500 հազար դոլար պարգև։ Նշվում է, որ հարձակվողները չեն ճանաչել կենդանիների տիրոջը, սակայն հանցագործություն են կատարել ֆրանսիական բուլդոգների բարձր արժեքի պատճառով: Լավ տոհմածառ ունեցող շան գինը կարող է հասնել 10 հազար դոլարի:

Հուլիսին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում սխալմամբ ազատ են արձակել Լեդի Գագայի շներին առևանգած Ջեյմս Հովարդ Ջեքսոնին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր