Տեսանյութ․ Միջազգային սկանդալ եմ բարձրացնելու, բմբուլները քամուն եմ տալու,եթե մինչև դեկտեմբերի 25-ը չլուծվի այս հարցը

«Ուզում եմ մի սկանդալային պատմություն պատմել․ նախապես հոկտեմբերի 31-ին մարդկանց տվել են նորակառույց բնակարանների բանալիները, նկարել ռեպորտաժ, դա տարածել, բայց հետո մարդկանց ձեռքից նրանց բանալիները վերցրել են, և արդյունքում՝ կառուցված նորակառույցներում որևէ մեկը չի ապրում։ Երբ մարդկանց ձեռքից վերցրել են բնակարանների բանալիները, հիմնադրամից խոստացել են դրանք տալ մինչև դեկտեմբերի 25-ը։ Եթե մարդիկ իրենց բնակարանները չստանան, ես խոստանում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի բմբուլները քամուն տալ, ես բարձրացնելու եմ միջազգային սկանդալ»։