Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

09 դեկ 2022 13:40

«Մեր» պատերազմը զոհերի ինտենսիվությամբ 4 անգամ ավելի արյունալի էր, քան Ուկրաինայում ընթացողը

Մինչ աշխարհը շարունակում է կարեկցել եւ համերաշխություն հայտնել ուկրաինական պատերազմի հետեւանքով զոհվածներին եւ նեղության մեջ գտնվողներին, ես իմ բարոյական պարտքն եմ համարում փաստել հետեւյալը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։


«Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ է պատերազմը, զոհերը, ցավն ու կորուստները։


44-օրյա պատերազմի մեր ցավը մնաց միայն մերը, չկիսվեց գրեթե ոչ մեկի կողմից, չդարձավ համաշխարհային մեդիասյուժե։
Մեր ցավը մեզանից բացի ոչ մեկ չտարավ։


Մարդային ողբերգություններն ու կորուստները «կռվացնելը» ճիշտ չէ, ու ես այս գրառումով բոլորովին այլ նպատակ եմ հետապնդում. հիշեցնել, նախ, ինքներս մեզ, եւ հետո՝ աշխարհին հայի ցավի մասին։


Ու ոչ թե լալահառաչ տեքստով, դժոխք արձանագրող լուսանկարներով կամ անձնական էմիցիոնալ պատմություններով։
Խոսելու եմ այս ցինիկ ու «ռացիոնալ» աշխարհի միակ սիրած լեզվով՝ թվերով։


44-օրյա պատերազմի ընթացքում մեր 3 000 000 բնակչությունից զոհվել է 5 000-ը:


Ուկրաինական պատերազմի ընթացքում 10 ամսում՝ 300 օր , 40 000 000 ուկրաինական բնակչությունից այս պահին զոհվել է մոտ 100 000։
5 000 : 3 000 000 : 44 = մոտ 0, 00004


100 000 : 40 000 000 : 300 = մոտ 0, 00001


Աստված փրկություն տա բոլորի հոգիներին, բայց փաստենք, որ «մեր» պատերազմը զոհերի ինտենսիվությամբ 4 անգամ ավելի արյունալի էր, քան Ուկրաինայում ընթացողը։


«Քաղաքակիրթ» աշխարհի վեջը չէ, իսկ մե՞ր, ժողովուրդ…

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր