Տեսանյութ.Մոսկվայում ավտոմեքենա է պայթել          Փողը տալիս ես, հուր հավիտյան մոռանում ենք իրար, թե չէ գիտես՝ ինչ կանեմ.Կինն ամուսնու հետ շանտաժի է ենթարկել նրա սիրուհուն       ՀՀ ԱԱԾ-ն հայ սահմանապահներին ու հովվին մեղադրում է ադրբեջանցիների գողացած հոտը վերադարձնելու փորձի մեջ    

12 դեկ 2022 12:30

Չեմ վիրավորվում, երբ ինձ թուրք են ասում, Ադրբեջանում էլ մեկին վիրավորելու համար ասում են հայ

Ես չեմ ուզում, որ Ցեղասպանության կանխարգելման և դատապարտման թեման դառնա ժողովուրդների դատապարտման առիթ և ժողովուրդների թշնամանքի խորացման հարթակ։ Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ ունեցած ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Ես չեմ ուզում, որ մենք անընդհատ լինենք քննադատողի դերում և հրաժարվենք ինքնահայեցման  հնարավորությունից՝ սկսած ամենակենցաղային մակարդակից։ Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը այն է, որ մենք պաշտոնական մակարդակով ընդունում ենք, որ պետք է Հայաստանում դադարեցնենք քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ Հայաստանում որևէ մեկին սուր ձևով վիրավորելու համար անվանում են թուրք, ինչը անընդունելի է։

«Ես մի մարդ եմ, որը ձեզ հայտնի շատ հանգամանքների բերումով շատ է արժանացել այդ հասցեագրմանը, ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ասել, որ դրանով իրենք ինձ ամենևին չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում։ Ընդհանրապես կարծում եմ, որ պետք է փոխենք այս իրողությունները։ Ադրբեջանում էլ կա այդ երևույթը, երբ մեկին վիրավորելու համար ասում են հայ։ Կարծում եմ, որ կառավարությունների մակարդակով պետք է ասենք, որ մենք հաշտ չենք այս իրողությունների հետ»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր