Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

13 դեկ 2022 15:30

Իրավիճակը կրիտիկական է.Ադրբեջանն առաջիկա օրերին կարող է ուժեղացնել ռազմական սադրանքները ԼՂ-ում. իրանցի փորձագետ

Ադրբեջանն առաջիկա օրերին կարող է ուժեղացնել ռազմական սադրանքները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ILNA-ի հարցազրույցում ասել է իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը։

Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումը հետապնդում է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության իրականացման նպատակ։ Պատճառներից մեկն, ըստ Մովահեդիանի, Լաչինի միջանցքի ոսկու հանքերն են։ Նա համոզված է, որ Բաքուն մտադիր է զբաղեցնել միջանցքը եւ այնտեղից դուրս մղել ռուս խաղաղապահներին, որպեսզի բրիտանական ընկերությունները կարողանան շահագործել այդ հանքերը։ «Իրավիճակը կրիտիկական է։ Իրանը պետք է ավելի ակտիվ լինի դիվանագիտական մակարդակում։ Մեր զինվորականները նաեւ պետք է թույլ չտան Բաքվին տարածաշրջանում արկածախնդրությունների դիմել եւ նախազգուշացումներ պետք է ուղարկեն նրանց։ Մենք պետք է ակտիվացնենք մեր տեղեկատվական գործունեությունը եւ լուսաբանենք Ադրբեջանի գործողությունները»,- ասել է Մովահեդիանը։

Հիշեցնենք, որ տասնյակ ադրբեջանցիներ դեկտեմբերի 12-ի ժամը 10.30-ից փակ են պահում միակ ցամաքային ճանապարհը, որն Արցախը կապում է Հայաստանի հետ՝ շրջակա միջավայրի պաշտպանության կեղծ պատրվակով։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր