ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

16 դեկ 2022 11:31

Տեսանյութ.Ռուբեն Վարդանյանը խոստացավ անուններ հրապարակել, որոնց ամոթ ասել է պետք

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն անձանց, որոնք պարկեշտ կատարել են իրենց պարտականությունները»,-ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Հիշեցնենք, որ նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, Արցախի գազամատակարարումը վերականգնվել է, հնարավոր է, այսօրվա ընթացքում բացվի Լաչինի միջանցքը։

Նա խոսոտովանեց՝ մտադիր էր պատմել մի քանի պատմություն, երբ որոշ մարդիկ բենզինի կտրոններ են վաճառել, դեղամիջոցներն են թանկացրել, կեղծ տեղեկատվություն են տարածել, բացակայել են պետական աշխատանքից։

«Ունենք ողջ տեղեկատվությունը։ Մենք պետք է հետ բերենք այն ավանդույթը, որ ամոթ է։ Դա ավելի ազդու է, քան պատիժը։ Մենք ունենք ինֆորմացիա, թե յուրաքաչյուր տալոնն ում է հասել»,-ասաց նա՝ խոստանալով, որ անուններ են հրապարակվելու։

Վարդանյանն ասաց, որ վաղը ժամը 15-ին  Ստեփանակերտում հրավիրում են հանրահավաք՝ ցույց տալու, որ միասնական են ու մեծ ուժ։

«Մենք ունենք երկար ճանապարհ մեր անկախության, զարգացմանը հասնելու համար։ Չենք կարող անցնել այս ճանապարհը, եթե ազնիվ չլինենք։ Եթե կան մարդիկ, որ հույս ունեն աշխատել արտոնյալ պայմաններում, պետք է այդ հույսը կտրեն»,-ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր