Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

16 դեկ 2022 16:14

Արցախը զիջումների չի գնացել, բայց այլ հաշվարկներ են եղել, եւ այդ հաշվարկները հաշվի առնելով՝ Բաքուն որոշել է, որ պետք է վերսկսի գազամատակարարումը

Ադրբեջանը վերականգնել է Արցախի գազամատակարարումը ոչ թե մեր, այլ իր համար։ Մենք չենք կարծում չէ, որ Ադրբեջանը հանկարծ մարդասեր է դարձել։ Այս մասին դեկտեմբերի 16-ին կայացած քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը։


«Որն էր այս որոշման պատճառը։ Միջազգային ճնշու՞մը, մեր զգոնությունը թուլացնելու փորձ՞ը։ Պետք չէ ուրախանալ, որ գազը կրկին մատակարարվում է։ Քանի դեռ կափույրը մեր հսկողության տակ չէ, ես չեմ ընդունի, որ մենք գազ ունենք։ Ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս հավաքել անհրաժեշտ պաշարները, որպեսզի այս իրավիճակի կրկնման դեպքում մենք պատրաստ լինենք։ Ի վերջո, Արցախի պետնախարարը հայտարարեց, որ պահանջներ են եղել, Արցախը զիջումների չի գնացել, բայց այլ հաշվարկներ են եղել, եւ այդ հաշվարկները հաշվի առնելով՝ Բաքուն որոշել է, որ պետք է վերսկսի գազամատակարարումը։ Նույնը վերաբերում է ճանապարհին: Այն կարող է բացվել եւ նորից նույն ձեւով փակվել: Ուստի հնարավոր է հանգիստ լինել միայն այն դեպքում, եթե այս ճանապարհը վերահսկվի Արցախի պաշտպանության բանակի կամ Հայաստանի զինված ուժերի կողմից։


Հենց սա պետք է լինի մեր նպատակը։ Սա անհավանական չէ, կարելի է հիշել 1990-ականները»,- նկատեց փորձագետը։


Նա հույս հայտնեց, որ հետեւություններ կարվեն։


Պողոսյանը հիշեց, որ հայերն ամեն օր պատերազմական վիճակում են, իսկ թշնամին չի փոխվել եւ հասկանում է միայն ուժի լեզուն։


«Թշնամին նորից կցանկանա մեզ ոչնչացնել, քանի որ նրա նպատակը ոչ թե փոքր, այլ զրոյական Հայաստանն է։ Սրանից խուսափելու միակ ճանապարհը Արցախը պահելն է»,- հայտարարեց փորձագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր